Թուրքական բանակը հարձակվել է Սիրիայի քրդական ուժերի վրա․ Al-Masdar News
Երկրորդ գիշերն անընդմեջ թուրքական բանակն ու նրա դաշնակից «Սիրիայի ազգային բանակ»-ի գրոհայինները Սիրիայի հյուսիսային շրջանում հարձակվում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ի (YPG) վրա։ Al-Masdar News գործակալության աղբյուրների տվյալների համաձայն՝ Հալեպի նահանգում նոյեմբերի 20-ի առավոտյան թուրքական զորքերը երկու տարբեր ուղղություններով թիրախավորել են YPG-ի ուժերը, փոխանցում է Eadaily-ն։
Նշվում է, որ առաջին հարձակումն իրականացվել է Ռաքքա նահանգի հյուսիսային հատվածում՝ Այն Իսա քաղաքի մոտ։ Հրթիռահրետանային հարվածներ հասցնելով՝ մեկ այլ հարձակում է իրականացվել Հալեպի հյուսիսարևելյան շրջանում։ Այստեղ թուրքական բանակն ու նրա դաշնակից զինյալներն Ալ Բաբ քաղաքի մոտ հրթիռակոծել են YPG-ի դիրքերը։
Նշվում է, որ թուրքական ուժերի վերջին գրոհը տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններից ընդամենը մի քանի օր անց։
Կարծիքներ