Արցախը կանգուն է և անելիքը՝ բազմապատիկ
Օրերես հանդիպել եմ ԱՄՆում գործող Angels4Armenia հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իրանահայ Նարինե Ազալբարի հետ: Այս կազմակերպությունը պատերազմական և հետպատերազմական ողջ շրջանում իր աջակցության ձեռքն է մեկնել արցախահայությանը՝ կատարելով բազում սոցիալական ծրագրեր:
Հետպատերազմյան այս դժվարին ու ծանր օրերին Angels4Armenia հասարակական կազմակերպությունն իր ողջ ներուժով ցանկանում է մասնակիցը լինել Արցախի Հանրապետության վերականգնմանն ու զարգացմանը:
Այս օրերին Արցախի Հանրապետության կրթության և մշակույթի ոլորտում առկա են նոր ծագած բազում մարտահրավերներ:
Angels4Armenia հասարակական կազմակերպութունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Շուշիի և Հադրութի միջնակարգ դպրոցների, Շուշիի հումանիտար քոլեջի, Շուշիի Եզնիկ Մոզյանի արհեստագործական ուսումնարանի, Հադրութի շրջանի Տողի արվեստի դպրոցի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի նյութատեխնիկական բազայի համալրմանը: Շուշշի և Հադրութի ուսումնական հաստատությունները շարունակում են իրենց գործունեությունը:
Ծրագիրը մշակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Լուսինե Ղարախանյանի հետ համատեղ քննարկման արդունքում:
Արցախը կանգուն է և անելիքը՝ բազմապատիկ:
Կարծիքներ