Բոտիչելիի կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 92 մլն դոլարով
Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի՝ «Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» կտավը Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել Է ավելի քան 92 մլն դոլարով: Այդ մասին հաղորդվում Է աճուրդի տան կայքում:
Աճուրդը տեղի Է ունեցել հունվարի 28-ին: Կտավը վաճառվել Է 92 մլն 184 հազար դոլարով: Գնորդի անձը չի բացահայտվում: Wall Street Journal հրատարակության տվյալներով՝ այն առցանց- աճուրդում ձեռք Է բերել ռուսախոս հավաքորդը:
Կտավը ձեռք բերելու իրավունքի համար, ըստ թերթի տեղեկատվության, նաեւ պայքարել Է Ասիայից գնորդը, բայց նա արագորեն զիջել Է իր ռուսախոս մրցակցին: Աճուրդի տունը նկարի արժեքը նախնականորեն գնահատել Էր 80 մլն դոլար:
Ինչպես նշում Է Sotheby՚s-ը, Նյու Յորքի աճուրդում վաճառված կտավը դարձել Է երբեւիցե աճուրդի հանված աշխարհի ամենաթանկ դիմանկարներից մեկը: Այն նաեւ դարձել Է Բոտիչելիի ամենաթանկ կտավներից մեկը, որը երբեւԷ ցուցադրվել Է աճուրդներում:
«Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» կտավը վերջին անգամ աճուրդի Էր հանվել 1982 թվականին: Այն ժամանակ նկարը վաճառվել Էր 1,3 մլն դոլարով: Sotheby՚s-ի ընդհանուր հասույթը հունվարի 28-ի աճուրդում կազմել Է 114,5 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ