«Մի′գուշակիր, արի′ հետազոտվելու»․ հանրային միջոցառում կանցկացվի Գյումրիում
![«Մի′գուշակիր, արի′ հետազոտվելու»․ հանրային միջոցառում կանցկացվի Գյումրիում](https://freenews.am/uploads/images/image_750x_619cf7efef33d.jpg)
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:
Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Հանրային միջոցառումը Գյումրիում կանցկացվի նոյեմբերի 30, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի հարող տարածքում:
Հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Կարծիքներ