Կինը երկվորյակների է ծնել 2 օր տարբերությամբ
Մեծ Բրիտանիայի Սվինտոն քաղաքից 32-ամյա Ջոանա Ռեյլին երկվորյակների է ծնել 2 օր տարբերությամբ:
Unilad-ի հաղորդմամբ՝ հղիության 24-րդ շաբաթում Ջոանայի մոտ երկունքի ցավեր են սկսվել: Նա անհապաղ դիմել է հիվանդանոց, եւ մի քանի ժամ անց լույս աշխարհ է բերել տղայի, ով կշռել է 737 գրամ:
30 րոպե բժիշկները փորձել են վերակենդանացնել նորածնին, եւ արդյունքում դա նրանց հաջողվել է:
Երեխային անվանել են Դիլան:
Բժիշկը կնոջը խնդրել է անկողնային ռեժիմ պահպանել եւ աշխատել դեռ չծնել երկրորդ երեխային:
«Ինձ համար դա տարօրինակ էր, ես նույնիսկ չէի լսել նման բան», - ասել է Ջոանան:
Երկրորդ երեխան, ում անվանել են Օսկար, ծնվել է 48 ժամ անց, նա կշռել է 907 գրամ:
Կինը կարողացել է գրկել իր երեխաների միայն 2 շաբաթ անց: Բացի այդ, կյանքի առաջին ամսիները երկվորյակներն առանձին են անցկացրել, իսկ այժմ նրանք միասին են:
Կարծիքներ