Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է

Բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 



Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում