Գյումրու ինֆեկցիոն հինանդանոցից առողջացել և դուրս է գրվել 20 հիվանդ
Նախօրեին ըստ պաշտոնական տեղեկությունների Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ էր բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։ 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
Մինչ օրս արձանագրված 24 մահվան դեպքը Freenews.am-ի լրագրողի հետ զրույցում հաստատեց նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը: Նրա հավաստմամբ այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժում է ստանում 68 հիվանդ, բոլորի մոտ թոքաբորբ է տարբեր աստիճանի: Ունենք 9 հիվանդ պառկած ինտենսիվ թերապիայում իսկ մյուսները բուժվում են բաժանմունքներում:
Հարցին թե կորոնավիրոսով պայմանավորված ինչպե՞ս եք գնահատում Շիրակի մարզի վիճակը. Աստղիկ Բեյբությանը պատասխանեց. Այս պահի դրությամբ դեռ թիվն աճում է, աշխատում ենք գերծանրաբեռնված: Միայն երեկ թվով 20 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդանոցում ընդամենը 100 մահճակալ է, մինչև երեկ առավոտյան հիվանդանոցում բուժում էր ստանում 80-ից 90 հիվանդ, իսկ երեկոյան 20 հիվանդ դուրս գրվեց:
Այժմ առկա է 68 հիվանդ, բոլորը կորոնավիրուսով հաստատաված հիվանդներ են: Աստղիկ Բեյբությանի հավաստմամբ համավարակի սկզբում ունեինք բազում խնդիրներ, այդ թվում թթվածնային կետեր չկար, առողջապահության նախարարությունը ավելացրեց դրանց թիվը, ունենք նաև շարժական ապարատներ, թվով 15 կետ, որոնցով հարկ եղած դեպքում շնչում են հիվանդները:
Ի դեպ, նշենք, որ մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն:
Կարծիքներ