Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում. Դ. Իոաննիսյան

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում. Դ. Իոաննիսյան

Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։

Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր։

Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ։

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում։ Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը։

Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում