Հակառակորդի գործողությունների արդյունքում նոր վիրավորներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան
Այս գիշեր տեղի ունեցած գործողությունների արդյունքում հայկական կողմից վիրավորներ, զոհեր չեն եղել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ հայկական կողմն ընդհանուր առմամբ ունի 10 վիրավոր, որոնցից 4-ի վիճակը միջին և միջինից ծանր է, իսկ 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Մյուսները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Կարծիքներ