Հերթական երկրաշարժն է գրանցվել Թուրքիայում
Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնու նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 00:24-ին, օջախը գտնվել է 11,83 կմ խորության վրա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կարծիքներ