Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին ու փոխհատուցում պահանջել

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին ու փոխհատուցում պահանջել

Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների «վիրավորական գործողությունների» կապակցությամբ:

Նոտայում պաշտոնական Թեհրանը կոչ է արել դադարեցնել «Ադրբեջանի Հանրապետության որոշ լրատվամիջոցների կողմից անպարկեշտ և վիրավորական գործողությունների շարունակությունը»։

Բացի այդ, դեսպանատունը նախազգուշացրել է լրատվամիջոցներին  «այս անբարոյականության շարունակման բացասական և վնասակար հետևանքների մասին» երկու երկրների միջև ապագա հարաբերությունների համար։

Թեհրանը Բաքվից պահանջել է նաեւ «փոխհատուցում վճարել» ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների «վիրավորական» նյութերի ու հակաիրանական՝ նախապես ծրագրվածքարոզչության համար:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում