Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Փաշինյանին

Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն հանրապետության շրջաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում