Այսօր 1550 ժամկետային զինծառայող 7 օրով տուն է եկել

Այսօր 1550  ժամկետային զինծառայող  7 օրով տուն է եկել

Այսօր 1550 ժամկետային զինծառայող 7 օրով տուն է գալիս։ Պատերազմի բոլոր դաժանություններն ապրած 18-20 տարեկան մեր հերոսները տուն են գալիս։ Հերոսներին վայել դիմավորենք մեր տղաներին, շնորհակալ լինենք, որ իրենք 44 օր նայեցին մահվան աչքերին, որ մենք հանգիստ քնենք, որ պատերազմը մեզ չհասնի։ Բարով եք եկել, ձեր մայրիկներին գրկեք ու սրբեք պատերազմի առաջին օրվանից չչորացող արցունքոտ աչքերը :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում