Շահ Չերախ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ այդ մասին հայտնել է Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Քազեմ Մուսավին:
«Դամբարանի վրա կրակ բացած գլխավոր ահաբեկիչն անմիջապես ձերբակալվել է և տարվել հարցաքննության»,- ասել է նա։
Օգոստոսի 13-ին Շահ-Չերագում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով մեկ մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Մուսավիի խոսքով՝ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Սա Իրանի Շահ-Չերագ մզկիթում ահաբեկչության երկրորդ դեպքն է։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ահաբեկիչը կրակ էր բացել Շիրազ քաղաքի Շահ-Չերագի դամբարանի տարածքում, ինչի հետևանքով 13 մարդ մահացել էր, 26-ը՝ վիրավորվել։
Կարծիքներ