Մոլդովայում ՌԴ դեսպանատան 45 աշխատակիցներ իրենց ընտանիքներով մեկնել են Մոսկվա

Մոլդովայում ՌԴ դեսպանատան 45 աշխատակիցներ իրենց ընտանիքներով մեկնել են Մոսկվա

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան 45 աշխատակիցներ իրենց ընտանիքներով հատուկ չվերթով քիշնևից մեկնել են Մոսկվա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Դիվանագետները Մոլդովան լքել են Մոլդովայի ԱԳՆ-ի որոշմամբ, որը կապված է ՌԴ դեսպանատան հաստիքակազմի կրճատման հետ։

Գերատեսչության արձագանքը հաջորդել է Insider պորտալի և Jurnal TV-ի լրագրողների կողմից հրապարակված հետաքննությանը, ըստ որի Ռուսաստանը լրչտեսական գործողություններ է իրականացրել Մոլդովայում։

Նշվում է, որ Մոլդովայի հետ ուղիղ ավիահաղորդակցության բացակայության պայմաններում դիվանագետները Մոսկվա են մեկնել  հատուկ չվերթով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում