Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Մադրիդում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Մադրիդում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրինության հրավերով, 2022 թվականի հուլիսի 12-14-ը  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Մադրիդում:

Այս մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

Այցի շրջանակում Կոմիտեի ղեկավարը հանդիպել է Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի հետ, շարունակվում են հանդիպումները համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ:

Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում