Գերմանացի մասնագետները՝ Նավալնիի թունավորման մասին
Օգոստոսի 24-ին Բեռլինի «Շարիտե» կլինիկայի ներկայացուցիչները հաստատեցին, որ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մարմնում հայտնաբերել են խոլինեսթերազազի արգելակող խմբի կասկածելի նյութ: Սա, նրանց կարծիքով, հաստատում է քաղաքական գործչի դիտավորյալ թունավորման ախտորոշումը: Թեստի արդյունքները հաստատվել են մի քանի անկախ լաբորատորիաների կողմից, և չնայած որ հատուկ նյութեր դեռևս չեն հայտնաբերվել, բժիշկները խոստանում են արդյունքների մասին առավել մանրամասն ներկայացնել, երբ ավելի շատ հետազոտություններ կարվեն: Լրագրողի հարցին, թե որքան արագ կապաքինվի Ալեքսեյ Նավալնին այդպիսի թունավորումից հետո, մասնագետը պատասխանել է․ « Հնարավոր է՝ նա ողջ կյանքում այդպես էլ չձերբազատվի այդ նյութերի ազդեցությունից, եթե, իհարկե, նոր մեթոդներ չմշակվվեն։ Այս նյութերը օրգանիզմից հեռացնելը երկար ու ցավոտ գործընթաց է։ Իմ ընկերը նույնպես թունավորվել էր այդ նյութով, և նա այդպես էլ չապաքինվեց: Նա տառապեց մի քանի տարի և, ի վերջո, մահացավ այս թունավորման հետևանքներից»։
Կարծիքներ