Կոնստանտին Իշխանովը երկարացրել է համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) համագործակցությունը Մալթայի Հանրապետության հետ շարունակվում է՝ այս տարի կոլեկտիվը կրկին հրավեր է ստացել ելույթ ունենալու Մալթայի միջազգային երաժշտական InClassica փառատոնում, որն անցկացնում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (ՄԱԵՀ): Երաժշտական ներկայացումը տեղի կունենա Մալթայում՝ ապրիլի 17-ից մայիսի 11-ը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ ՄԱԵՀ-ի համագործակցությունը սկսվել է 2018-ին, երբ կոլեկտիվն ընտրվեց InClassica փառատոնի ռեզիդենտ-նվագախումբ: Մալթական կողմը բարձր գնահատեց նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տաղանդները, ով այժմ զբաղեցնում է նաեւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Մայիսի 10-ին InClassica փառատոնի շրջանակներում Սերգեյ Սմբատյանը եւ ՀՊՍՆ-ն հանրությանը կնվիրեն հայկական մշակույթի իրական տոն: Երաժիշտները կկատարեն Արամ Խաչատրյանի № 2 սիմֆոնիան, որը հայտնի է նաեւ որպես «Զանգի սիմֆոնիա»: Դրանով կոմպոզիտորն արտահայտել է այն վիշտն ու զրկանքները, որոնք հայ ժողովուրդը կրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Սիմֆոնիան առաջին անգամ հնչել է 1977 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայում՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Նվագախմբի դիրիժորը հենց հեղինակն էր, իսկ պրեմիերայից հետո Երկրորդ սիմֆոնիան անվանեցին «պատերազմի ժամանակների սիմֆոնիկ տարեգրություն»: Արդեն երկար տարիներ այս աշխատանքը ներառված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեպերտուարում, եւ երաժիշտները դրա կատարումը հարգանքի տուրք են համարում իրենց ժողովրդի սխրանքի հիշատակին:

09:00, 19.02.2021

Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան
Թեմա: Մշակույթ

ՀՊՍՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատմեց InClassica փառատոնում կրկին ելույթ ունենալու իր ցանկության մասին. «Արդեն մի քանի տարի ես սերտորեն համագործակցում եմ Մալթայի եւ InClassica փառատոնի հետ: Կղզին իսկապես իդեալական է այս տեսակի միջոցառումների համար՝ այստեղ շատ համերգներ եւ միջոցառումներ են անցկացվում, բայց այն բանի շնորհիվ, որ հարթակները մոտ են միմյանց, հնարավոր է ընդգրկել ամեն ինչ: Ես անհամբեր սպասում եմ Մալթայում կրկին բեմ դուրս գալու հնարավորությանը եւ ուրախ եմ համագործակցել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ, որի նախագահն է Կոնստանտին Իշխանովը: Նա հսկայական ներդրում ունի դասական երաժշտության զարգացման եւ տաղանդավոր արտիստների առաջընթացի գործում: Միասին մենք կարող ենք կազմակերպել երաժշտության իսկական տոն: Ես շատ ուրախ եմ նաեւ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին մենք կկարողանանք հանրությանը ցույց տալ հայկական դասական երաժշտական մշակույթի նվաճումները»:

Փառատոնին ՀՊՍՆ-ի եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներում Սերգեյ Սմբատյանը տեղ կզբաղեցնի դիրիժորական վահանակի մոտ, ինչպես նաեւ կղեկավարի փառատոնին մասնակցող այլ խմբերի` Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբ, Ռուսաստանի ազգային նվագախումբ, Ռեյնլանդ-Պֆալցի Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ եւ Անգլիայի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ։

Փառատոնի մենակատարներ կդառնան լեգենդար դաշնակահարներ Մարթա Արգերիխը եւ Գրիգորի Սոկոլովը, ինչպես նաեւ Ռուդոլֆ Բուխբինդերը, Դանիել Հոուփը, Գոթյե Կապյուսոնը, Դանիել Դե Նիզը, Մաքսիմ Վենգերովը, Գիդոն Կրեմերը, Դենիս Մացուեւը, Անդրեաս Օտենսամմերը եւ շատ ուրիշներ:

Փառատոնին Հայաստանը կներկայացնի նաեւ միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Մայիսի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ նա կկատարի Յան Սիբելիուսի ռե մինոր ջութակի կոնցերտը:

Փառատոնի հոբելյանին է նվիրված նաեւ Դաշնակահարների մալթական Classic Piano միջազգային փառատոնը, որն անցկացվում է նաեւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։ Classic Piano-ն կդառնա միջազգային «14 ճանապարհ դեպի Մալթա» մրցույթի գագաթնակետը, որը երկու տարի անցկացվում է Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իսրայելում, Ճապոնիայում, Իտալիայում, Հարավային Կորեայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ Գերմանիայում (Համբուրգ եւ Բեռլին): ) Յուրաքանչյուր մրցույթի հինգ հաղթողներ կմասնակցեն Մալթայի մեծ եզրափակչին: Այսպիսով, Classic Piano-ին կմասնակցեն լավագույններից լավագույնները՝ 70 դաշնակահարներ:

Մրցույթը բաժանված է չորս փուլերի, որոնցում մասնակիցները կցուցադրեն իրենց վարպետությունը դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 եվրո: Մրցույթի ողջ ընթացքում դաշնակահարներին կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի դիրիժորությամբ:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին կապում են բազմաթիվ համատեղ միջոցառումների հաճելի հուշերը, եւ ես շատ ուրախ եմ, որ Պետական սիմֆոնիկ նվագախումբը կրկին կգա Մալթա՝ ելույթ ունենալու InClassica երաժշտական փառատոնում: Այս իրադարձությունը կդառնա լայնածավալ տոնակատարություն ամբողջ աշխարհում դասական երաժշտության սիրահարների համար: Արհեստավարժությունն ու հմտությունը, որ ունի նվագախումբը, հիանալի լրացում կլինեն ինչպես մեր փառատոնի, այնպես էլ դաշնամուրի մեր մրցույթիհամար, եւ, իմ կողմից, ես անկեղծորեն ուրախ եմ շարունակել մեր համագործակցությունը»,- նշել է ՄԱԵՀ-ի նախագահ Կոնստանտին Իշխանովը:

Ավելին, դաշնակահարների փառատոնին եւ մրցույթին զուգահեռ, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն այս օրերին Մալթայում իրականացնում է եւս մեկ հավակնոտ նախագիծ՝ Մալթայի դասական երաժշտության ակադեմիա: Ուսումնական երեքշաբաթյա ծրագիրը ներառում է վարպետության դասեր եւ Եվրոպայի, Ռուսաստանի ու Ամերիկայի հեղինակավոր երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջատար պրոֆեսորների եւ երաժիշտների դասախոսություններ: Ակադեմիային կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ՝ ջութակահարներ Հայկ Գազազյանը, Սերգեյ Խաչատրյանը, Զոհրաբ Թադեւոսյանը եւ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցն ու Ստեփան Սիմոնյանը: Մյուս ուսուցիչների հետ միասին, որոնց թվում են Պավել Գիլիլովը, Բերնդ Գեցկեն, Պիտեր Դոնոհոն, Անա Չումաչենկոն, Դավիդե Ալոնան, Ջուլիանո Մացոկանտեն եւ այլք, նրանք վարպետության դասեր կանցկացնեն Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի ուսանողների համար:

Ուսանողները նաեւ մասնագիտական համերգային միջավայրում ելույթի փորձ ձեռք կբերեն՝ նրանք բեմ կբարձրանան հայտնի մենակատարների, կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ ցերեկային ներկայացումների շարքում: Ակադեմիայի լավագույն ուսանողների հետ ելույթ կունենան հայ ջութակահար Կարեն Շահգալդյանը, դուդուկի մենակատար Կամո Սեյրանյանը, ինչպես նաեւ «Դասական երաժշտության երիտասարդ աստղեր» ծրագրի մի քանի երիտասարդ վիրտուոզներ: Բոլոր ուսանողներին հասանելի կլինեն InClassica փառատոնի բոլոր համերգները:

InClassica փառատոնի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում