Յուն Սոկ Յոլն ազատ է արձակվել կալանքից

Յուն Սոկ Յոլն ազատ է արձակվել կալանքից

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ազատ է արձակվել կալանքից: Նա կալանավորվել էր հունվարի 26-ին՝ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։

Յունն ազատ է արձակվել, քանի որ Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը որոշում է կայացրել, որ նախագահին մեղադրանք ներկայացնելու ընթացքում դատախազությունը խախտել է օրենքով սահմանված ժամկետները։

2024 թվականի դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել: Նա մեղադրում էր ընդդիմությանը՝ Հյուսիսային Կորեայի աջակցությամբ իրեն պաշտոնանկ անելու մտադրության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում