Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են ընդլայնել գործակցությունը գազամատակարարման ոլորտում

Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են ընդլայնել գործակցությունը գազամատակարարման ոլորտում

Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են ընդլայնել գործակցությունը բնական գազի մատակարարումների և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Այդ մասին հայտարարել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից:

Ավելի վաղ Բրյուսելում տեղի է ունեցել էներգետիկ գործակցության հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Խումբը ստեղծվել է Սլովակիայի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները դադարեցվելուց հետո։ Քննարկումներին մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը, պետական նավթային ընկերության փոխնախագահը, ԵՄ էներգետիկ հանձնաժողովի ղեկավարը և Սլովակիայի փոխվարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում