Կուզենամ, որ ԱԺ-ում ներկայացված լինեն Խաչատուր Սուքիասյանը, Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ը, ՔՈ-ն ու ՀՅԴ-ն. Ալեն Սիմոնյան
Ես տեղեկություն չունեմ, որ Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ քննարկում է ունեցել միասնական ընտրություններին մասնակցելու շուրջ, թեպետ ուրախ կլինեմ, եթե ինքը եւ իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձեւով մասնակցություն ունենան: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Ես իմ պատկերացումն եմ ասում, որ կան մարդիկ, որոնք լավ կլինի, որ լինեն ԱԺ-ում եւ ներկայացնեն այդ խավի շահերը: Ես չեմ խոսում մեր ցուցակով կամ միասնական գնալու մասին: Օրինակ, ես ուզում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանը անպայման ներկայացված լինի, էլի շատ ուժեր, օրինակ ՔՈ կուսակցությունը, ՀԱԿ-ը կուզենամ անպայման մասնակցի եւ ներկայացված լինի: Նույնիսկ ՀՅԴ-ն կուզենամ, որ ներկայացված լինի ԱԺ-ում»:
Կարծիքներ