Հասկանում եմ որոշ շրջանակների մոտեցումը՝ կոնկրետ դիրքից անդրադառնալ տարբեր գործընթացների. Անդրեասյան
Շատ լավ հասկանում եմ որոշ շրջանակների և լրատվամիջոցների մոտեցումը՝ կոնկրետ դիրքից անդրադառնալ իրականացվող տարբեր գործընթացների։ Բայց նույնիսկ այդ դեպքում դա պիտի համադրվի իրականության հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շարունակելով.
«Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, գրում է.
Իսկ եթե հանրագումարի բերենք կամավոր ատեստավորման երեք տարիների արդյունքները, ապա, ըստ ԿԳՄՍՆ-ի, շուրջ 4700 ուսուցիչներ են ունեցել աշխատավարձի բարձրացում։ Իսկ դա հանրապետության շուրջ 30 հազարանոց ուսուցչական համայնքի 2 տոկոսն էլ չի կազմում։
Հարգելի խմբագրակազմ, ձեր իսկ ներկայացրած թվերով կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում ունեցած շուրջ 4700 ուսուցիչները կազմում են 30 հազարի շուրջ 15,67 տոկոսը։
ԿԳՄՍՆ նախարարությունը պատրաստակամ է կազմակերպել նաև մեծահասակների ոչ ֆորմալ կրթական դասընթացներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ մաթեմատիկայի պարզագույն իմացության։
Կարծիքներ