Զինված ցուցարարների՝ ոստիկանական ու զինվորական ուժերի հետ բախումների կադրերն ու ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը ավելի քան բացահայտ են դարձնում այն ամենը, ինչ կատարվում է Ղազախստանում

Զինված ցուցարարների՝ ոստիկանական ու զինվորական ուժերի հետ բախումների կադրերն ու ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը ավելի քան բացահայտ են դարձնում այն ամենը, ինչ կատարվում է Ղազախստանում

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս ճրերին Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Չախոյանի գրառման մեջ ասվում է․

Այն ինչ կատարվում է այս օրերին Ղազախստանում, պարզապես անմտություն է համեմատել Հայաստանում 2018-ին տեղի ունեցած Հեղափոխության հետ։
Ոմանք գիտակցաբար փորձում են զուգահեռներ անցկացնել այս պրոցեսների միջև՝ բնականաբար քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Սակայն համացանցում հրապարակված զինված ցուցարարների՝ ոստիկանական ու զինվորական ուժերի հետ բախումների կադրերն ու ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը ավելի քան բացահայտ են դարձնում այն ամենը, ինչ կատարվում է Ղազախստանում։

Պարզապես միամտություն է տրվել այն էժան շահարկումներին, որ այն ինչ այս օրերին տեղի ունենում Ղազախստանում, կարելի է համեմատել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Հեղափոխության հետ, որն ընթանում էր բացառապես խաղաղ ցույցերով։

Իհարկե, կարևոր է խաղաղ ցույցերի ու քաղաքական պրոցեսների իրականացումը, սակայն դատապարտելի և անընդունելի են բռնությունն ու զինված բախումները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին կադրեր, որտեղ Ղազախստանում ցուցարարները զինվում էին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում