Կանբերան և Տոկիոն ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Կանբերան և Տոկիոն ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Ավստրալիան և Ճապոնիան մտադիր են համաձայնագիր ստորագրել պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման համար երկու երկրների կառավարությունների ղեկավարների վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի հունվարի 6-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։

Նրա խոսքով՝ Տոկիոն և Կանբերան համաձայնագիր կստորագրեն, որը կսահմանի երկու երկրների պաշտպանական ուժերի համագործակցության շրջանակը։

Ավստրալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ սա, այսպես կոչված, փոխադարձ համաձայնագիր է, որը կստեղծի իրավական դաշտ, որը թույլ կտա երկու երկրների զինծառայողներին փոխայցելություններ կատարել՝ համատեղ վարժանքներ անցկացնելու համար։ 

Հաղորդվում է նաև, որ վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում Ավստրալիայի և Ճապոնիայի վարչապետները նախատեսում են քննարկել մաքուր էներգիայի, նոր տեխնոլոգիաների և նյութերի ոլորտում գործընկերության ամրապնդումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում