Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե ՀՀ Կառավարությունը նրանց համար բիզնես ծրագրեր նախաձեռնի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատմել է երեկ ավտոբուսում թոշակառու մի կնոջ հետ ունեցած խոսակցության և դրա արդյունքում ծնված մտքերի մասին:
«Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:
Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:
Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»,- գրել է վարչապետը:
Կարծիքներ