Խորեն Բայրամյանը մասնակցեց Մոսկվայի «Դինամոի» դեմ խաղին

Խորեն Բայրամյանը մասնակցեց Մոսկվայի «Դինամոի» դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Խորեն Բայրամյանը մասնակցեց Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոստով»-ն արտագնա խաղում մրցեց Մոսկվայի «Դինամո»-ի հետ: «Ռոստով»-ին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Եվ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո  «Ռոստով»-ը այժմ մրցաշարային աղյուսակում 12-րդն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում