Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով թաղամասի՝ Ս.Գևորգայն, Օղակաձև, Դավթաշեն 10-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Կարծիքներ