Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Լուրը հայտնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնկա Ծովինար Խաչատրյանը:
«Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքվ է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը:
Սերգեյի հորդորով էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ: Հինգ որդի և երկու դուստր ունեցող մայրիկի ցանկությունը մեկն է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ բնականոն կյանքին»,- գրառել է Խաչատրյանը:
Կարծիքներ