Մեզ համար դժվար է հավատալ, որ Ռուսաստանը զինում էր հայկական կողմին հակամարտության ակտիվ փուլում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը մտահոգություն է հայտնել ռուսական կողմին` կապված նրա հետ, որ «առճակատման ակտիվ փուլում Ռուսաստանի քաղաքներից հսկայական քանակությամբ զենք է տեղափոխվում Հայաստանի տարածք»․ «Սա մեր հասարակության մոտ շատ հարցեր եւ տարակուսանք է առաջացնում: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հրապարակել այս ընթացքում ռուսական կողմից Հայաստան առաքումների ցանկը` ինչ տրանսպորտային միջոցներով եւ որ ավիաընկերություններով են դրանք է առաքվել:
Մեզ համար դժվար է հավատալ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, զինում էր հայկական կողմին հակամարտության ակտիվ փուլում: Մեր տեղեկություններով, այս սխեմայում ներգրավված են հայկական ծագմամբ ռուսաստանյան խոշոր ձեռնարկատարեր եւ զենքի վաճառքով զբաղվող հայտնի գործարարներ, ովքեր գտնվում են միջազգային պատժամիջոցների ներքո: Եվ ռուսական կողմին դիմելու մեր նպատակներից մեկն այն էր, որպեսզի կարգավորեն այդ հարցը»,- ասել է Ալիեւը:
Կարծիքներ