Արագածոտնի մարզի կամավորականները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Արագածոտնի մարզի կամավորականները  պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Արագածոտնի մարզի Թալին և Արագածավան խոշորացված համայնքների մի խումբ կամավորականներ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

 Պետական պարգևները մարտական ընկերներին է հանձնել «Ապարան» կամավորական գնդի հրամանատար, գնդապետ, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

Պարգևատրման արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, մարտական գործողությունների մասնակիցներ և այլ հյուրեր:

«Ապարան» կամավորական գունդը, որի կազմում էին պարգևատրված ազատամարտիկները, Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղակայված է եղել Քարվաճառի շրջանում՝ պայքարելով անառիկ պահել վստահված մարտական դիրքերն ու հայրենիքի սահմանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում