Բայդենը Բելիզում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է գեղասահորդ Կվանի թեկնածությունը

Բայդենը Բելիզում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է գեղասահորդ Կվանի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գեղասահորդուհի Միշել Կվանին առաջադրել է որպես Բելիզում դեսպանի թեկնածու, իսկ Քերոլայնին՝ Ամերիկայի 35-րդ առաջնորդ Ջոն Քենեդիի դստերը՝ Ավստրալիայում նույն պաշտոնի համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր և աշխարհի հնգակի չեմպիոն Կվանը ԱՄՆ պատմության ամենատիտղոսակիր գեղասահորդն է։ Մոտ 10 տարի նա եղել է հանրային դիվանագիտության ամերիկյան դեսպանը, ճանապարհորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից՝ շփվելով աշխարհի երիտասարդների հետ սոցիալական և կրթական հարցերի շուրջ։

Քերոլայն Քենեդին Ճապոնիայում ԱՄՆ դեսպանն է եղել 2013-2017 թվականներին։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նա առանցքային դեր է խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի տոնակատարություններում։

Ամերիկացի առաջնորդի կողմից առաջադրված թեկնածուները պետք է հաստատվեն ԱՄՆ Սենատի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում