Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակիչում է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ջոկովիչը մրցում էր աշխարհի 8-րդ ռակետ իտալացի Յանիկ Սինների հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո՝ 6:3, 6:4, 6:7 հաշվով:
Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի՝ խոտածածկի վրա անցկացվող միակ մրցաշարն է: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է 1877 թվականին: Տղամարդկանց անհատական մրցաշարում ամենատիտղոսակիր մարզիկը Ռոջեր Ֆեդերերն է (8 հաղթանակ), կանանցում` Մարտինա Նավրատիլովան, իսկ գործող չեմպիոնները Նովակ Ջոկովիչն ու Ելենա Ռիբակինան են: Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 45 միլիոն ֆունտ: Մրցաշարը կեզրափակվի հուլիսի 16-ին:
Կարծիքներ