Թրամփի շտաբը գովազդներում օգտագործել է ռուսական կործանիչներ. Politico

Թրամփի շտաբը գովազդներում օգտագործել է ռուսական կործանիչներ. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իրենց գովազդներում օգտագործել է ռուսական զենքի պատկերներ՝ գրում է Politico:

Խոսքը «Աջակցեք մեր զորքերին» գովազդային պաստառի մասին է: Պաստառում պատկերված են զինվորների ուրվանկարներ, որոնց գլխավերևում թռչող ինքնաթիռներ են: Ամերիկացի և ռուս փորձագետները ճանաչել են ՄիԳ -27 կործանիչը, ինչպես նաև նկատել են, որ զինվորականներից մեկը «Կալաշնիկով» ինքնաձիգ է պահում:

Ինչպես նշում է Politico-ն, օգտագործված լուսանկարը վերցվել է համացանցում անվճար լուսանկարչական բանկից: Գովազդը ցուցադրվել է սեպտեմբերի 8-ից 12-ը:

Թրամփի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել Politico-ի հրապարակումը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում