Կարեն Տոնականյանն պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի երկրորդ մենամարտը
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանն պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի 2-րդ մենամարտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը կմրցի Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տարել: Ռոֆիվան եղել է նաեւ WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Ապրիլի 9-ին կայացել է մարզիկների հայացքների մենամարտն ու կշռման արարողությունը։
Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:
Կարծիքներ