COVID-19-ի իրավիճակը Վրաստանում
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքւմ ավելացել է 506-ով, մահացել է 11 մարդ:
StopCov.ge կայքի տվյալներով՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 287 689 դեպք: Բուժվել է 276 711 հիվանդ, մահացել՝ 3 869-ը:
Այլ երկրներից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին:
Կարծիքներ