Գյումրիում դիմավորեցին մեդալակիր ծանրամարտիկներին

Գյումրիում դիմավորեցին մեդալակիր ծանրամարտիկներին

«Զվարթնոց» օդանավակայանից հետո մեդալակիր գյումրեցի ծանրորդներին դափնեպսակներով, դհոլ-զուռնայով դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ։

Եվրոպայի նոր չեմպիոնը՝ Սամվել Գասպարյանը, որը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ազգականն է, իր հաղթանակը նվիրել է արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոռ Միանասյանը նշել է, որ այս անգամ գերազանցել է իր անձնական ցուցանիշները և հաջորդ մրցաշարերում կփորձի բարձրացնել ավելի շատ կիլոգրամներ։

Երեք բրոնզե մեդալներ նվաճած Վարազդատ Լալայանի համար սա մեծահասակների առաջնությունում առաջին մրցելույթն է եղել, և վստահեցնում է՝ հաջորդ անգամները կփորձի մեդալների հարկը բարձրացնել։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի հավաքականի 14 ծանրորդներից 5-ը գյումրեցիներ են, ընդհանուր՝ 23 մեդալներից 12-ը նվաճել են գյումրեցի ծանրորդները՝ երկու ոսկի, 5 արծաթ և 5 բրոնզ։ Մեր հավաքականը թիմային պայքարում նվաճել է պատվավոր հինգերորդ հորիզոնականը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում