Լավրովը ՄԱԿ-ի կառույցներին կոչ է արել առավել ակտիվորեն աջակցել ԼՂ հակամարտության կողմերին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի կառույցներն առավել ակտիվ կերպով աջակցություն կառաջարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:
«Ելնում ենք այն հանգամանքից, որ ՄԱԿ-ի բոլոր կառույցները, որոնց մասին խոսել եմ (փախստականների հարցերով հանձնակատար, Պարենի համաշխարհային ծրագիր, ՅՈւՆԵՍԿՕ), պետք է առավել ակտիվորեն աջակցություն առաջարկեն կողմերին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը ԼՂ-ում խաղաղապահական առաքելության գործունեությանը նվիրված խորհրդակցության ժամանակ, որն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ամենից լավ այդ հնարավորությունները գիտեն ՄԱԿ-ի աշխատակիցները։ Համանախագահող «եռյակի» ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներին և ՄԱԿ-ի ԱԽ-ում մեր գործընկերներին կոչ ենք արել ամեն կերպ խրախուսել միջազգային կազմակերպությունների այդ ակտիվությունը»,- հավելել է դիվանագետը:
Կարծիքներ