Չինաստանում ջրհեղեղներ են․ կան տուժածներ և լուրջ ավերածություններ

Չինաստանում ջրհեղեղներ են․ կան տուժածներ և լուրջ ավերածություններ

Չինաստանում աղետալի վիճակ է: Երկրի հյուսիսում՝ Հայհե գետի ավազանում հեղեղումների պատճառով կան տուժածներ և լուրջ ավերածություններ:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ «Կանուն» թայֆունի թիրախում են Չինաստանի հյուսիսարևելյան բնակավայրերը: Ջրհեղեղների կանխարգելման աշխատանքները լավատեսություն չեն ներշնչում:

Աղետների կանխարգելման պետական վարչության տվյալով՝ ջրհեղեղի նախազգուշացումներ են տրվել Տյանցզինում, Հեբեյում, ինչպես նաև Պեկինում և մի շարք այլ բնակավայրերում:

Մինչ այդ՝ մայրաքաղաքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հատել է 30-ը: Կան անհետ կորածներ: Տեղական իշխանությունը հայտնում է, որ աղետից ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 2 մլն մարդ:

Լրատվականները գրում են, որ Չինաստանում հուլիսին վերջին 140 տարվա կտրվածքով տեղումների ռեկորդային քանակ է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում