Շարունակվում են վոլեյբոլի ենթախմբային փուլերի մրցումները
Հայ-Ռուսական համալսարանում անցկացվել է Համահայկական 8-րդ խաղերի ծրագրով կանանց վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումները: Այսօր տեղի է ունեցել Սիսիան-Փասադենա, Երևան-Ստաբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի հանդիպումները։
Դիտարժան և ուժեղ թիմի դեմ լարված ու անզիջում պայքարում 3-2 հաշվով հաղթել է Սիսիանի աղջիկների թիմը։
Երևան-Ստամբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի պայքարում 3-1 հաշվով հաղթանակ է տոնել Երևանի թիմը:
Նշենք, որ Համահայկական 8-րդ խաղերի վոլեյբոլի մրցաշարին մասնակցում են կանանց 10 և տղամարդկանց 20 թիմեր:
Օգոստոսի 10-ին կշարունակվեն վոլեյբոլի տղամարդկանց թիմերի մրցումները:
Կարծիքներ