Երևանի Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում խոտածածկույթ է այրվել

Երևանի Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում խոտածածկույթ է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն оգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 13։26-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում