Հղիության ընթացքում 2 երեխաների մայրը նկատեց, որ իր որովայնը տարօրինակ կերպով է մեծանում ու շտապեց բժիշկի մոտ

Հղիության ընթացքում 2 երեխաների մայրը նկատեց, որ իր որովայնը տարօրինակ կերպով է մեծանում ու շտապեց բժիշկի մոտ

Գիլմերինան ու Ֆերնանդոն  երկար տարիներ երջանիկ ապրում էին համատեղ կյանքով ու մեծացնում իրենց 2 սիրված զավակներին, իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, որ նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Բոլորն ուրախացան և սկսեցին պատրաստվել փոքրիկի լույս աշխարհ գալուն։

Քանի որ դա Գիլմերինայի առաջին հղիությունը չէր, կինը չէր շտապում գնալ բժիշկի մոտ՝ կոնսուլտացիայի, քանի որ վստահ էր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է։

ղիությունը լավ էր ընթանում, սակայն ժամկետի կեսին կինը նկատեց, որ իր որովայնը չափազանց արագ է մեծանում, իսկ մաշկի վրա հայտնվել էին մեծ կապտուկներ։ Վերջի վերջո, երբ ամուսինները հասկացան, որ այս հղիությունը զգալիորեն տարբերվում է առաջին երկուսինց, որոշեցին գնալ հիվանդանոց։

Գիլմերինային հետազոտեցին, իսկ ՈՒՁՀ-ի արդյունքը շշմեցրեց բոլորին։ Պարզվեց, որ կինը սրտի տակ 5 փոքրիկների էր կրում։

Բժիշկները նախազգուշացրեցին, որ նման հղիությունը սովորաբար բարդ է ընթանում, իսկ փոքրիկները կարող են ժամկետից շուտ ծնվել, և դա կարող է անդրադառնալ նրանց առողջության վրա։

Բարեբախտաբար, գտնվելով բժիշկների խիստ հսկողության տակ՝ Գիլմերինան իրեն լավ ու ապահով էր զգում, իսկ ամուսինը հոգ էր տանում սիրելի կնոջ մասին։

Ծննդաբերությունը հաջող անցավ, դրան 8 բժիշկ և 10 բուժքույր էին մասնակցում։ Նրանց օգնության շնորհիվ՝ լույս աշխարհ եկան 5 առողջ փոքրիկներ․ 3 աղջիկ և 2 տղա։

Այսօր երեխաները մեծանում ու ամեն օր ուրախացնում են ծնողներին իրենց ներկայությամբ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում