Այգեձորում մոտ 8 հա խոտածածկ տարածք է այրվել

Այգեձորում մոտ 8 հա խոտածածկ տարածք է այրվել

Հուլիսի 3-ին, ժամը 12:25-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Այգեձոր գյուղի խոտածածկ տարածքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում