Իսպանիան սահմանը կբացի կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց համար
Ս․թ․ հունիսի 7-ից Իսպանիայի սահմանները բաց կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները ստացած բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ժամանման երկրից։
Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանութունը:
Վերջիններս պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատը, ընդ որում պատվաստանյութը պետք է գրանցված լինի Դեղերի եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
Կարծիքներ