Երևանում 9 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը

Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հաղթանակ» կամուրջի կողմից երթևեկության համար բաց է լինելու դեպի Գ. Լուսավորիչ տանող աջակողմյան հատվածը:
Կարծիքներ