Քադիրովը Բայդենին հրավիրել է Գրոզնի՝ բուժվելու
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին վտանգավոր է համարում ողջ մարդկության համար:
«Անկեղծ ասած, ես պատկերացնում էի, որ Բայդենն ավելի գրագետ քաղաքական գործիչ է: Կարծում էի, որ ինքն իր սթափ հայացքներն ունի մնացյալ աշխարհի հետ հարաբերությունների հետագա զարգացման մասին: Ես սխալվեցի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ իր թելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը:
Վերջինս դիմել է Սպիտակ տան վարչակազմին՝ կոչ անելով «ուշադիր հետևել Բայդենին, այլապես նա կարող է ոչ միայն ստորագրել ինչ-որ հերետիկոսության տակ, այլև, Աստված չանի, սեղմել կարմիր կոճակը, և ցտեսություն, ամերիկյան երազանք…»: «Միանշանակ Բայդենին բուժվել է պետք և ոչ թե երկիր կառավարել:
Մարդ, որը չգիտի ԱՄՆ պաշտպանության նախարարի անունը, ուժային կառույցների անվանումները, իսկապես վտանգավոր է հասարակության համար: Ես կարծում էի՝ նա միայն պատժամիջոցներով է վտանգավոր մեզ համար, սակայն ինչպես տեսնում ենք, Բայդենը վտանգավոր է ողջ մարդկության համար»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ նածօրեին Բայդենը հարցազրույց էր տվել տեղի հեռուստաալիքին՝ Պուտինին «մարդասպան» անվանելով: Բացի այդ, նա Պուտինին մեղադրել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և հայտարարել, որ նա «անպատիժ չի մնա»:
Կարծիքներ