ԱՄՆ-ը զենքի արտահանման ոլորտում Ռուսաստանին ընդգրկել է սև ցուցակում
ԱՄՆ-ը Ռուսաստանին ավելացրել է այն երկրների ցանկում, որոնց հետ զենքի վաճառքն ամբողջությամբ արգելված է: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Խոսքը թե՛ զենքի արտահանման, թե՛ ներմուծման մասին է, որոշումը կգործի մարտի 18-ից: Սև ցուցակում են նաև Աֆղանստանը, Կիպրոսը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Իրանը, Լիբիան, Սոմալին և Սուդանը:
«ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի համար նախատեսված պաշտպանական արտադրանքի և պաշտպանական ծառայությունների արտահանման լիցենզիաներ կամ այլ թույլտվություններ տալուց հրաժարվելն է», – ասված է հայտարարության մեջ: Բացառությունները գործում են միայն տիեզերական համագործակցության ոլորտում:
Պետդեպարտամենտը նախկինում պարզաբանել էր, որ այդ բացառություններն ուժի մեջ են 2018 թվականից, և ներկայիս վարչակազմը որոշում է կայացրել պահպանելու դրանք:
Կարծիքներ