Մասկը մարզումներ է անցկացրել ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով Ցուկերբերգի հետ մենամարտին

Մասկը մարզումներ է անցկացրել ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով Ցուկերբերգի հետ մենամարտին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մարտարվեստի պարապմունք է անցկացրել ռուս-ամերիկացի հայտնի բլոգեր և գիտնական, ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով խառը մենամարտերի կանոններով (MMA) մենամարտին META ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրիդմանը հունիսի 28-ին հայտնել է Twitter-ի իր էջում:

«Երեկ ես Իլոն Մասկի հետ հանպատրաստից մարզվել եմ մի քանի ժամ: Ես չափազանց տպավորված եմ նրա ուժով, հզորությամբ և հմտություններով ինչպես ոտքի վրա, այնպես էլ գետնին: Դա էպիկական էր»,- գրել է Ֆրիդմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում