Վահան Բիչախչյանը ստացել է «Պոգոնի»՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակները
«Պոգոնի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ստացել է այդ կոչման համար նախատեսված մրցանակները՝ այդ թվում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել էր լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը։
Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը։
Կարծիքներ