«Ի գործ». 100 սփյուռքահայ աշխատանքի կանցնի պետական համակարգում (տեսանյութ)

«Ի գործ». 100 սփյուռքահայ աշխատանքի կանցնի պետական համակարգում (տեսանյութ)

100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանա Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնի պետական համակարգում: Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից:

Հրավիրող կողմը կհոգա ծրագրի մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսը:

Ծրագիրը մասնակցության 800 հայտ են ստացել: Կընտրեն 100-ին: «Փորձերը բերել ու իրար հետ խառնելը շատ հետաքրքիր ու շատ լավ արդյունքի է բերում: Մենք արդեն դա զգացել ենք մեր գրասենյակում որպես սփյուռքահայեր, որ հայրենադարձվել ենք : Եթե կարողանանք դա բազմապատկել, տարածել  բոլոր  գերատեսչություններում, հիանալի կլինի»,-վստահ  է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Ծրագրի հեռահար նպատակը հայրենադարձությանը նպաստելն է: Չնայած սփյուռքի մասնագետներին պետական կառույցներում աշխատանք է առաջարկվում ընդամենը մեկ տարով, սակայն կա վստահություն, որ նրանցից շատերը կմնան Հայաստանում:

Այս մասին ներկայացնում է ՀՀ կառավարությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում