Reuters. Ռուսաստանն ու Թուրքիան չեն ցանկանում ներքաշված լինել Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի մեջ

Reuters. Ռուսաստանն ու Թուրքիան չեն ցանկանում ներքաշված լինել Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի մեջ

Թուրքիան, որը վերջին տարիներին մեծացրել է Ադրբեջանին զենքի մատակարարումները, ամենայն հավանականությամբ, կխուսափի ավելի խորացված ռազմական միջամտությունից, եթե իր դաշնակիցը շարունակի ԼՂ-ում հարձակումը, գրում է Reuters-ը՝ հղում անելով ռազմական վերլուծաբաններին:

Նրանց խոսքով՝ Ռուսաստանը, որը պաշտպանության մասին համաձայնագիր ունի Հայաստանի հետ, լավ հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանի հետ, եւ քիչ հավանական է, որ ուղիղ ռազմական մասնակցություն կունենա:

Ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությունը նման չի լինի այն աջակցությանը, որը նա ցուցաբերել Ուկրաինայի արեւելքում՞

Նրա խոսքով՝ Մոսկվան պրագմատիկ հարաբերություններ ունի Անկարայի հետ, որը հաղթահարել է անցյալի ճգնաժամները, եւ երկու երկրները մտահոգված են Ադրբեջանում նավթա- եւ գազամուղների անվտանգությամբ:

Սակայն Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների միջերկրածովյան հիմնադրամի տնօրեն Պիեռ Ռազուն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առավել խորացված միջամտություն հնարավոր է, եթե Ադրբեջանը հարձակվի Երեւանի կամ էլ Գյումրիի ռուսական ռազմաբազայի վրա:

«Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությունը փոխել է խաղի կանոնները»,-ասել է Chatham House վերլուծական կենտրոնի կովկասյան ծրագրերի գծով տնօրեն Լոուրենս Բրոերսը: «Եթե Ադրբեջանի առաջխաղացումն այսպես շարունակվի, ապա Թուրքիայի հետագա միջամտության կարիքը չի լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան «ավելի հզոր աջակցություն կցուցաբերի, եթե Ադրբեջանի առաջխաղացումը դադարեցվի»:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում